ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կործանիչներ

Արդիականացված F-15EX կործանիչներ են տեղակայվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Կադենա» ավիաբազայում, որը գտնվում է Ճապոնիայի հարավում՝ Օկինավա կղզում։

Ինչպես հայտնել է Ճապոնիայի հանրային հեռարձակողը, այս արդիականացված մարտական ​​ինքնաթիռներն առաջին անգամ տեղակայվել են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս գտնվող ռազմակայանում։

Նախատեսվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում Օկինավայում տեղակայել ընդհանուր առմամբ 36 նման կործանիչ։

 

Leave a comment