Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Պետրոպավլովսկ-Կամչատկիից Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել։

Բազայի տվյալներով՝ Airbus A319-ի ուղևորներից մեկը վատացել է։ Անձնակազմը ցուցաբերել է առաջին բուժօգնություն։

Խաբարովսկում վայրէջք կատարելուց հետո բժշկական անձնակազմը ժամանել է ինքնաթիռ, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել։

Leave a comment