Նոր մոտեցմամբ, համակարգված ու թիրախային առաջարկներով` անշարժ գույքի միջազգային Domar Realty ընկերությունը մասնակցում է TOON Expo-ին։
Ընկերության տաղավարում ներկայացված են հայկական որակյալ, մրցակցային գներ ու պայմաններ առաջարկող շինկազմակերպությունների անշարժ գույքի նախագծերը։ Domar Realty-ում առաջնորդվում են անշարժ գույքի ոլորտում տարիների հաջողված փորձն ու միջազգային չափանիշները, շուկայի պահանջարկն ու լավագույն առաջարկները հաճախորդին ներկայացնելու սկզբունքով։
Այսօր Domar Realty-ին միացավ նաև Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիային` անշարժ գեւյքի շուրջ ձևավորված էկոհամակարգի զարգացման, փորձով փոխանակվելու ու լավագույն ստանդարտները տեղական շուկայում ներդնելու տեսլականով։
Մի խոսքով՝ հաճելի ու հաջող փորձառություն ունենալու համար կարող եք օգտվել Domar Realty-ի ծառայություններից։ Իսկ եթե չհասցնեք այցելել TOON EXPO ու տեղում ծանոթանալ առաջարկներին, ապա ընկերության ստուգված ու վստահելի առաջարկները արդեն կարող եք գտնել առցանց` domar.am կայքում։