Նշվում է, որ Դավիթ Գրիգորյանը հայցադիմում էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ ՀՀ-ի (ի դեմս ֆինանսների նախարարության)` պահանջելով բռնագանձել 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում, ինչպես նաև 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցում։
Այս հայցադիմումը դատավոր Հովհաննես Ղազարյանը մասնակի է բավարարել։
Հիշեցնենք` Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Գործն անցավ դատական տարբեր ատյաններով, և ի վերջո Հակակոռուպցիոն դատարանը 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ կայացրեց` ճանաչելով Դավիթ Գրիգորյանի անմեղությունը։