Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․
«Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ։
Այսքան ընդդիմադիր գործչի նկատմամբ կալանքի որոշումներ կայացրած դատավորին անգամ չեն խղճում, երբ նա այլևս սպառում է իրեն։
Մասիս Մելքոնյանի որոշումներով տարբեր տարիներին կալանավորվել են հետևյալ ընդդիմադիր գործիչները, հոգևորականները և քաղաքական հնչեղություն ունեցող գործերով անցնող անձինք.
1. Լևոն Քոչարյան — ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
2. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան — «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ։
3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան — Շիրակի թեմի առաջնորդ։
4. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ։
5. Տիրան Խաչատրյան — Հայաստանի ազգային հերոս, գեներալ։
6. Վահե Դանիելյան — ՀՅԴ անդամ։
7. Գերասիմ Վարդանյան — ՀՅԴ անդամ։
8. Նարեկ Մալյան — հասարակական-քաղաքական գործիչ։
9.Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան — «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ։
10.Դավիթ Սարգսյան — Ստեփանակերտի քաղաքապետ։
11. Գարիկ Գալեյան — զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայր։
12. Արթուր Սուքոյան — Լևոն Քոչարյանի օգնական։
13. Ալեքսանդր Կոչուբաև — փաստաբան։
14. Վահագն Մախսուդյան — գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի։
Եթե այլ անձանց մոռացա՝ հիշեցրեք»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։