Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հիշողությանս զոռ տալով՝ փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը՝
1) Արշակ Սրբազան (մասնակցել եմ)
2) Միքայել Սրբազան
3) Բագրատ Սրբազան
4) Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան (մասնակցել եմ)
5) Նարեկ Սամսոնյան (մասնակցել եմ)
6) Նարեկ Մալյան (մասնակցել եմ)
7) Լևոն Քոչարյան
8] գեներալ Տիրան Խաչատրյան
9) փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև
Ու՞մ եմ մոռացել»։
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։