ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, քննարկել տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Անդրադարձ է եղել TRIPP նախագծին և տարածաշրջանային կապակցվածությանը։
Ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորությունները։
Առաջիկա աշխատանքը կենտրոնացնելու ենք ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների մշակման և նոր գործընկերությունների ձևավորման վրա։
Մեր նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ համագործակցության՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարը»,-ասվում է գրառման մեջ:
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։