Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հաստատել է, որ երկիրը դադարեցնում է սեփական բանակի պաշարներից սպառազինության և զինամթերքի մատակարարումն Ուկրաինային։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ռադևը նաև նշել է, որ Բուլղարիան բախվել է բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտի և սեփական պահուստների պակասի խնդրին, ուստի ստեղծված պայմաններում չի կարող ֆինանսական միջոցներ տրամադրել Ուկրաինային։

«Ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, ապա մենք ինքներս գտնվում ենք չափազանց մեծ դեֆիցիտի ընթացակարգի շրջանակում, և տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը բազմիցս խնդրել է մեզ նվազեցնել դեֆիցիտը՝ 3 տոկոսի սահմանաչափից ցածր»,– ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Սոֆիան չի խոչընդոտի ԵՄ մյուս անդամ պետություններին՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու հարցում։

Ռադևի խոսքով՝ Բուլղարիան պատրաստ է քննարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն, որ տրամադրվող միջոցներն օգտագործվեն բացառապես մարդասիրական կարիքների, էլեկտրամատակարարման և բժշկական օգնության համար։

Բուլղարիայի վարչապետը պնդում է նաև ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան միջոցներն անմիջապես ուղղել Ուկրաինայի մի շարք շրջաններում բնակվող բուլղարական համայնքին։

Leave a comment