Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին

Հայաստանցի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի Total Chess World Championship Tour Pilot 2026 աշխարհի առաջնության խմբային փուլում երկու հանդիպումների արդյունքում 1,5։0,5 հաշվով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ- վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Հայկական շախմատի ներկայիս առաջատարը 10,0 միավորով միանձնյա գլխավորում է «C»  խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված են նաեւ Յան Նեպոմնյաշչին,  Անիշ Գիրին, Աբհիմանյու Միշրան եւ Շախրիյար Մամեդյարովը։

Այսօր Հայկ Մարտիրոսյանը խաղալու է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment