Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր՝ արհեստական բանականությունը զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն

Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր՝ արհեստական բանականությունը զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն անհրաժեշտ է 500 մլրդ եվրոյի ներդրում ներգրավել արհեստական բանականության զարգացման, այդ թվում՝ ԱԲ առաջադեմ մոդելների ստեղծման, միկրոչիպերի և այլ սարքավորումների արտադրության համար։ Այս մասին Դուբլինում ԵՄ առաջնորդների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել էԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ավելի շատ տեխնոլոգիական ստարտափներ են հիմնվում, քան ԱՄՆ-ում, սակայն դրանց մեծ մասը բիզնեսն ընդլայնելու համար անհրաժեշտ աջակցություն չի ստանում։

Ոլորտի զարգացման նպատակով Եվրամիությունը պետք է մասնավոր ներդրումներ ներգրավի, բարեփոխի ներդրումային կանոնակարգերն ու համաձայնության գա նորարարություններին աջակցող հիմնադրամների ստեղծման շուրջ։ Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ պատրաստվում է Եվրոպայի տեխնոլոգիական ինքնիշխանության ֆինանսավորման ավելացմանն ուղղված հավակնոտ առաջարկ ներկայացնել։

Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ծավալների մեծացումը կոչված է նվազեցնելու ԵՄ կախվածությունն ամերիկյան ու չինական տեխնոլոգիաներից։

Leave a comment