Թմրամիջոցների գործով ՀՀ–ում կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց

https://arm.sputniknews.ru/20261113/tmramijvocneri-gvortsvov-hhum-kalanavvorvats-irancin-pakhel-er-nran-hajtnaberel-en-5-or-anc-109316361.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց

Sputnik Արմենիա

Թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց

2026-11-13T15:52+0400

true

PT0M28S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109315899_233:0:1193:720_1920x0_80_0_0_1af42d73d7b35c488423425b909c85e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, իրանցի, թմրանյութ, փախուստ

տեսանյութեր, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, իրանցի, թմրանյութ, փախուստ

Բաժանորդագրվել

Իրանի քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով կալանավորված Իրանի քաղաքացին փախուստի էր դիմել, սակայն հինգ օր անց հայտնաբերվել է իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության ընթացքում զննվել է Իրանից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան, որը վարել է ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն։

Զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել։

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում կալանավորված անձը փախուստի է դիմել։ Նա հայտնաբերվել է նոյեմբերի 11–ի երեկոյան։

Իրանի քաղաքացին տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Leave a comment