https://arm.sputniknews.ru/20261113/tmramijvocneri-gvortsvov-hhum-kalanavvorvats-irancin-pakhel-er-nran-hajtnaberel-en-5-or-anc-109316361.html
Թմրամիջոցների գործով ՀՀ–ում կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց
Թմրամիջոցների գործով ՀՀ–ում կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց
Sputnik Արմենիա
Իրանի քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T15:52+0400
2026-11-13T15:52+0400
2026-11-13T15:54+0400
տեսանյութեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
իրանի իսլամական հանրապետություն
իրանցի
թմրանյութ
փախուստ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109315899_0:0:1280:720_1920x0_80_0_0_938c000c4303acb57c7d284e12818de1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով կալանավորված Իրանի քաղաքացին փախուստի էր դիմել, սակայն հինգ օր անց հայտնաբերվել է իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ՊԵԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության ընթացքում զննվել է Իրանից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան, որը վարել է ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն։Զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել։Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում կալանավորված անձը փախուստի է դիմել։ Նա հայտնաբերվել է նոյեմբերի 11–ի երեկոյան։Իրանի քաղաքացին տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց
Sputnik Արմենիա
Թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց
2026-11-13T15:52+0400
true
PT0M28S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109315899_233:0:1193:720_1920x0_80_0_0_1af42d73d7b35c488423425b909c85e8.jpg.webp
տեսանյութեր, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, իրանցի, թմրանյութ, փախուստ
տեսանյութեր, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, իրանցի, թմրանյութ, փախուստ
Իրանի քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով կալանավորված Իրանի քաղաքացին փախուստի էր դիմել, սակայն հինգ օր անց հայտնաբերվել է իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության ընթացքում զննվել է Իրանից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան, որը վարել է ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն։
Զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել։
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում կալանավորված անձը փախուստի է դիմել։ Նա հայտնաբերվել է նոյեմբերի 11–ի երեկոյան։
Իրանի քաղաքացին տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։