Եվրոպական 3 երկրի ոստիկանության կցորդներն այցելել են Հայաստանում ԵՄ առաքելություն

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդներն այցելել են Հայաստանում ԵՄ առաքելություն, եղել Կապանի գրասենյակում և մասնակցել Ագարակում ու Մեղրիում իրականացված պարեկային շրջայցին։

Պատվիրակության անդամներին ընդունել է առաքելության ղեկավար Սատու Կոյվուն, գործընկերների հետ միասին, ողջունել է պատվիրակությանը, ներկայացնելով առաքելության գործունեությունը, տեղեկություններ տրամադրելով տեղում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատասխանելով պատվիրակության հարցերին։

Հայաստանում ԵՄ առաքելությունը Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո գործող անզեն և գործադիր լիազորություններ չունեցող քաղաքացիական առաքելություն է։ Հայաստանում ԵՄ առաքելության խնդիրն է դիտել, զեկուցել անվտանգային իրադրության մասին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում։ Այն ներդրում կունենա հակամարտության ազդակիր ՀՀ տարածքներում բնակվող անձանց անվտանգության ապահովման գործին, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Leave a comment