«Եթե սկսենք քննարկել անվտանգային ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, ապա կընկնենք Ռուսաստանի լարած թակարդը։ Մենք ուշադրությունը կշեղենք այն փաստից, որ հրադադար չկա, և դրա փոխարեն կսկսենք զբաղվել Ռուսաստանի դժգոհություններով»,- հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Ըստ Կալլասի՝ ագրեսորը անվտանգության հետ կապված որևէ օրինական մտահոգություն չունի։