Վոլգոգրադում ուկրաինական անօդաչուի հարվածից 4 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Վոլգոգրադի արդյունաբերական գոտու չորս աշխատող զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
«Ցավոք, Կիևի հանցավոր ռեժիմի կողմից այսօրվա հարձակման հետևանքով Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտու աշխատակիցների շրջանում կան զոհեր. չորսը զոհվել են, երկուսը՝ հոսպիտալացվել։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- նշել է նա:
Բացի դրանից՝ Սվետլի Յար բանվորական ավանում վնասվել են երեք հինգհարկանի բնակելի շենքերի և երիտասարդական կենտրոնի պատուհանները. տուժածներ չկան: