Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին նորամուտն է նշել ֆուտբոլի Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում:

16-ամյա Կրիշտիանու կրտսերը մասնակցել է Անդորրայի թիմի դեմ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի խաղին՝ փոխարինման մտնելով 73-րդ րոպեին: Պորտուգալացիները տնային հաղթանակ են տարել 4:0 հաշվով:

Կրիշտիանու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։ Նախկինում նա խաղացել է նաև Պորտուգալիայի Մ-15 ու Մ-16 հավաքականներում:

Հիշեցնենք, որ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս հայտարարել էր Պորտուգալիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խաղացել է Պորտուգալիայի Մ-15, Մ-17, Մ-20, Մ-20, Մ-23 հավաքականներում, իսկ ազգային թիմում նորամուտը նշել էր 2003 թվականին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment