Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երկրորդ խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Երկրորդ խաղափուլի առաջին պարտիայում Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սպիտակներով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումն ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Յորդեն վան Էնդրյու Հոնգի հետ։ Երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Լևոն Արոնյանը ընդգրկված է A խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

Մրցաշարում հաղթանակի համար մասնակիցները ստանում են 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0։

Երրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։

Leave a comment