ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը։ Դրա անվանական արժեքը 2000 դրամ է, թողարկման քանակը՝ մինչև 999 հատ։

ԿԲ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: 

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես` ՀՀ զինանշանը:

Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա:

 

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 2000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 999,90

Քաշը 62,2 գ

Տրամագիծը 50,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը մինչև 999 հատ

Թողարկման տարեթիվը 2026

Leave a comment