ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` Բուդապեշտում կայանալիք բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Փեթեր Սիյարտոն։
Սիյարտոն նախկինում հայտարարել էր, որ Ռուբիոն երկուշաբթի օրը կայցելի Բուդապեշտ։
«Բանակցությունները կկենտրոնանան երկու կարևոր թեմաների շուրջ։ Առաջինը (Ուկրաինայում – խմբ.) խաղաղություն հաստատելու հնարավորությունն է… Եվրոպացիներն անընդհատ փորձում են խաթարել ԱՄՆ-ի նախագահի խաղաղություն հաստատելու ջանքերը։ Մյուս կողմից, Հունգարիան աշխատում է խաղաղության ուղղությամբ և ձգտում է մեր երկիրը պատերազմից հեռու պահել», – ասել է Սիյարտոն «Ռադիո Կոշութ»-ի եթերում։
Նրա խոսքով, քննարկման մեկ այլ կարևոր թեմա կլինեն հունգարա-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերելք են ապրել Թրամփի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց ի վեր։