Գազայում իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ

Բաժանորդագրվել

Փլատակներում և փողոցներում ռմբակոծության հետևանքով բազմաթիվ զոհեր և տուժածներ կան։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Պաղեստինյան Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջեբալիայում ներքին տեղահանված անձանց համար նախատեսված վրանային քաղաքի իսրայելական գնդակոծության ժամանակ ավելի քան 10 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության բաժանմունքի տվյալները:

«Տեղահանված անձանց Ջեբալիա ճամբարի արևմուտքում տեղակայված վրանային ավանին հասցված հարվածների հաստատված զոհերի թիվը հասել է 10-ի», – ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ փլատակներում և փողոցներում ռմբակոծության հետևանքով բազմաթիվ զոհեր և տուժածներ կան, շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադները չեն կարողանում հասնել նրանց:

Leave a comment