Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը։ Համակարգի ներդրումը խոշոր կետ է ապահովելու նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման տեսակետից»,- այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության նիստում։
«Վատ լուրն այն է, որ տասնյակ տարիներ մեր կյանքի անբաժան մաս դարձած պասպորտ-սեղանները փակվում են»,- այս մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում բիոմետրիկ անձնագիր ունեցողը ՀՀ սահմանը հատելու է առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի։