Պարոն Կարապետյա՛ն, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաները, Դուք եք սկսել ծեծկռտուքը. Ռուբինյան

Պարոն Կարապետյա՛ն, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաները, Դուք եք սկսել ծեծկռտուքը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ ես երեք ամիս առաջ այս դահլիճում առաջարկեցի պահել բարեկրթության կանոնները, ես առաջին հերթին դա անում էի հանրության համար, որովհետև ես կարծում եմ, որ մեր հանրությունն անբարեկրթության համար չէ, որ մեզ ընտրել է, և ես դա անում էի ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությունը չլինի այն վիճակում, որում այսօր հայտնվել է»,-ԱԺ նիստում անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը նշեց, որ ընդմիջման ընթացքում նայել է բոլոր կադրերը. «Դիտել եմ պարոն Չախոյանի ելույթը, դիտել եմ ծեծկռտուքը և միջանցքում տեղի ունեցածը և պետք է արձանագրեմ հետևյալը՝ Տարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ, լրիվ նորմալ ելույթ էր ունենում, Դուք՝ պարոն Կարապետյան, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաները, տեղից վիրավորական արտահայտություններ եք գոռացել, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Տարոն Չախոյանին: Դրանից հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը՝ առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Պարոն Կարապետյան, ձեզ հետ տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն Դուք եք, Դուք եք սկսել այս ամենը, Դուք եք միջամտել պատգամավորի ելույթին, Դուք եք սկսել ծեծկռտուքը: Բոլորդ լռեք, եթե ուզում եք կրկնություն, ես էլի դեմ չեմ, լռեք և լսեք, թե ես ինչ եմ ասում: Ձեր խմբակցությունից ասում են՝ ինչու Ռուբինյանն ուշ ընդմիջում հայտարարեց, ուշ կանչեց անվտանգության աշատակիցներին, նախ ես հենց ծեծկռտուքը սկսվել է, կանչել եմ անվտանգության աշխատակիցներին, երկրորդը՝ համաձայնեք մի փոքր տարօրինակ է սկսել ծեծկռտուք, հետո ԱԺ նախագահից բողոքել, թե ինչու ուշ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, չսկսեիք ծեծկռտուք, որ նման իրավիճակում չհայտնվեիք և ստիպված չլինեիք գալ ինձ դիմել, որպեսզի ես ձեզ ավելի լավ պաշտպանեմ, ես ձեզ ինչքան պետք է պաշտպանում եմ: Ասել եմ՝ առաջարկում ենք բարեկրթության կանոն, կպահեք՝ կլինենք բարեկիրթ, չեք պահի՝ կստանաք 20-30-40-60 անգամ ավել ու Աստված վկա՝ ստացաք»:

Ռուբինյանը նաև նշեց. «Ինձ ասել են, որ միջանցքում կրկին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները հարձակվել են պատգամավորների վրա, հանձնարարել եմ, որ ստուգեն, եթե հաստատվեց՝ այդ օգնականներն անմիջապես դուրս են շպրտվելու ԱԺ-ից և իրենց մուտքն արգելվելու է ԱԺ»:

Leave a comment