Քաղաքականություն
12.11.2026 | 22:37
Աստանայի «Ատլանտ» բնակելի համալիրի բարձրահարկ շենքերից մեկից փողոց են նետել թղթադրամներով լի ութ ճամպրուկ։ Այս մասին հայտնում են ղազախական և ռուսական լրատվամիջոցները՝ հրապարակելով ականատեսների տեսագրությունները։ Հաղորդումներում նշվում է 80 միլիոն դոլարի մասին, գրում է Meduza-ն։
Ղազախստանի իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանում Աստանայի բնակելի համալիրի հարևանությամբ փողոց նետված գումարներով ճամպրուկների մասին տեղեկությունները։
Ենթադրվում է, որ տեղի ունեցածը կարող է կապված լինել պետական «Սամրուկ-Կազինա» հիմնադրամի վարչության նախագահ Նուրլան Ժակուպովի և «Ղազախստանի երկաթուղի» ազգային ընկերության ղեկավար Ելժաս Օտինշիևի՝ կոռուպցիոն գործի շրջանակում ձերբակալության հետ։ Երկաթուղու գրասենյակը գտնվում է «Ատլանտ» բնակելի համալիրի հարևանությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի