Քաղաքականություն
12.11.2026 | 23:04
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել։ Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, և Ալիևի հետ քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
«Առաջին հերթին՝ Drone Deal-ը (ԱԹՍ-ների գործարք)։ Արդեն կան կնքված պայմանագրեր, և մենք աշխատում ենք պատվերների ծավալն ավելացնելու ուղղությամբ։ Քննարկել ենք նաև ադրբեջանական բիզնեսի ներկայությունն Ուկրաինայում։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ ընկերությունները շարունակում են մնալ և աշխատել մեր ժողովրդի համար՝ չնայած ռուսական նենգ հարվածներին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ մանրամասն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի անընդհատ հարձակումների հետևանքով էներգետիկ և տրանսպորտային համակարգերում առաջացած մարտահրավերները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկիի Ադրբեջան կատարած այցից պարզ էր դարձել, որ Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի