Փաշինյանն Իռլանդիայում Կոբախիձեի հետ է հանդիպել

Դուբլինում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»:

Leave a comment