Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ

Քաղաքականություն

12.11.2026 | 22:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս Իրանի հետ համաձայնության կարիք չունի՝ պնդելով, որ Միացյալ Նահանգների տնօրինության տակ են Իրանի հարյուրավոր միլիարդավոր դոլարների ակտիվները, և որ Վաշինգտոնը վերահսկում է Հորմուզի նեղուցը։

Միևնույն ժամանակ, նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հանձնարարել է կենտրոնանալ երկրի ներսում խարդախությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե Թեհրանի հետ բանակցությունների։

«Ես փոխնախագահ Վենսին խնդրել եմ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել դեմոկրատների կողմից կառավարվող ԱՄՆ-ի քաղաքներում և նահանգներում տեղի ունեցող զանգվածային կոռուպցիայի և հանցավոր գործունեության դեմ պայքարի վրա։ Կապույտ նահանգները, ինչպիսիք են Մինեսոտան, Կալիֆորնիան, Իլինոյսը և մի շարք այլ նահանգներ, վատ են կառավարվում և կոռուպցիայի մեջ աղետալի վիճակում են։ Ամեն ամիս միլիարդավոր դոլարներ են յուրացվում։ Այս լայնածավալ հանցավոր գործունեության բացահայտման և կանխման միջոցով մեր պետական բյուջեն հնարավոր կլիներ կարճ ժամանակում հավասարակշռել։ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ դեմոկրատական ղեկավարության արյան մեջ է։ Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ։ Այդ օրերը վաղուց անցել են։ Մենք ստացել ենք նրանց գումարները՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ, և մենք տիրապետում ենք նրանց նեղուցին»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment