«Լավագույն արտասահմանյան ֆիլմ ռուսերենով» մրցույթի հայտերի ընդունումը սկսվել է

https://arm.sputniknews.ru/20261112/lavagujn-artasahmanjan-film-ruserenvov-mrcujti-hajteri-yndunumy-sksvel-e-109273416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109272311_332:0:2380:1536_1920x0_80_0_0_d2f8673bfdd893ff6f52d7eb4c0d4c9e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆիլմ, մրցույթ, «եվրասիա», «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն

ֆիլմ, մրցույթ, «եվրասիա», «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն

Բաժանորդագրվել

Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը 300 մլն ռուբլի է

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Միջազգային համագործակցության զարգացմանն օժանդակող «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը սկսել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ ռուսերենով» դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։

Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ այն հեղինակները, ռեժիսորները, պրոդյուսերները և ստեղծագործական թիմերը, որոնք ռուսերենով ֆիլմեր են ստեղծում Ռուսաստանի սահմաններից դուրս։

«Եվրասիա» կազմակերպության այս ծրագրի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը 300 մլն ռուբլի է, բայց այս գումարն ամբողջությամբ չի տրամադրվում մեկ հաղթողի, այլ բաշխվում է մի քանի նախագծերի միջև՝ ըստ տարբեր անվանակարգերի.

200 մլն ռուբլի լիամետրաժ ֆիլմերի համար,
70 մլն ռուբլի կարճամետրաժ ֆիլմերի համար,
20 մլն ռուբլի վավերագրական ֆիլմերի համար։

Այսինքն՝ հաղթող նախագծերին գումարներ կհատկացվեն կոնկրետ ուղղության համար նախատեսված սահմանաչափի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են 18 տարեկան և բարձր տարիքի օտարերկրյա քաղաքացիներից, արտասահմանյան առևտրային ընկերություններից և արտասահմանյան ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպություններից։ Մրցույթին կարող են մասնակցել նաև հայտատուներ Հայաստանից։

Դրամաշնորհները տրամադրվում են խաղարկային ​ (ներառյալ դեբյուտային, հեղինակային և փորձարարական ֆիլմերի), ոչ խաղարկային, գիտահանրամատչելի ֆիլմերի և անիմացիոն նախագծերի արտադրության համար:

Միևնույն ժամանակ նախագծերը կարող են նվիրված լինել թեմաների լայն շրջանակի, այդ թվում՝ ազգային ժառանգությանը, Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին, երկրների զարգացման մեջ ներդրում ունեցած անհատների, ավանդական արժեքներին և հասարակության արդիական խնդիրներին:

Դիմում կարելի է ներկայացնել առցանց՝ «Եվրասիա–Կինոֆեստ»-ի պաշտոնական կայքում։

Մրցույթին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:

Leave a comment