https://arm.sputniknews.ru/20261112/lavagujn-artasahmanjan-film-ruserenvov-mrcujti-hajteri-yndunumy-sksvel-e-109273416.html
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ ռուսերենով» մրցույթի հայտերի ընդունումը սկսվել է
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ ռուսերենով» մրցույթի հայտերի ընդունումը սկսվել է
Sputnik Արմենիա
Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը 300 մլն ռուբլի է 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T15:08+0400
2026-11-12T15:08+0400
2026-11-12T15:08+0400
ֆիլմ
մրցույթ
«եվրասիա»
«եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109272311_0:0:2732:1536_1920x0_80_0_0_1245dfc6caf7b3e7d7f8739160d0d74c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Միջազգային համագործակցության զարգացմանն օժանդակող «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը սկսել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ ռուսերենով» դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ այն հեղինակները, ռեժիսորները, պրոդյուսերները և ստեղծագործական թիմերը, որոնք ռուսերենով ֆիլմեր են ստեղծում Ռուսաստանի սահմաններից դուրս։«Եվրասիա» կազմակերպության այս ծրագրի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը 300 մլն ռուբլի է, բայց այս գումարն ամբողջությամբ չի տրամադրվում մեկ հաղթողի, այլ բաշխվում է մի քանի նախագծերի միջև՝ ըստ տարբեր անվանակարգերի.Այսինքն՝ հաղթող նախագծերին գումարներ կհատկացվեն կոնկրետ ուղղության համար նախատեսված սահմանաչափի շրջանակում։Դիմումներն ընդունվում են 18 տարեկան և բարձր տարիքի օտարերկրյա քաղաքացիներից, արտասահմանյան առևտրային ընկերություններից և արտասահմանյան ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպություններից։ Մրցույթին կարող են մասնակցել նաև հայտատուներ Հայաստանից։Դրամաշնորհները տրամադրվում են խաղարկային (ներառյալ դեբյուտային, հեղինակային և փորձարարական ֆիլմերի), ոչ խաղարկային, գիտահանրամատչելի ֆիլմերի և անիմացիոն նախագծերի արտադրության համար:Միևնույն ժամանակ նախագծերը կարող են նվիրված լինել թեմաների լայն շրջանակի, այդ թվում՝ ազգային ժառանգությանը, Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին, երկրների զարգացման մեջ ներդրում ունեցած անհատների, ավանդական արժեքներին և հասարակության արդիական խնդիրներին:Դիմում կարելի է ներկայացնել առցանց՝ «Եվրասիա–Կինոֆեստ»-ի պաշտոնական կայքում։Մրցույթին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109272311_332:0:2380:1536_1920x0_80_0_0_d2f8673bfdd893ff6f52d7eb4c0d4c9e.jpg.webp
ֆիլմ, մրցույթ, «եվրասիա», «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
ֆիլմ, մրցույթ, «եվրասիա», «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը 300 մլն ռուբլի է
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Միջազգային համագործակցության զարգացմանն օժանդակող «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը սկսել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ ռուսերենով» դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։
Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ այն հեղինակները, ռեժիսորները, պրոդյուսերները և ստեղծագործական թիմերը, որոնք ռուսերենով ֆիլմեր են ստեղծում Ռուսաստանի սահմաններից դուրս։
«Եվրասիա» կազմակերպության այս ծրագրի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը 300 մլն ռուբլի է, բայց այս գումարն ամբողջությամբ չի տրամադրվում մեկ հաղթողի, այլ բաշխվում է մի քանի նախագծերի միջև՝ ըստ տարբեր անվանակարգերի.
Այսինքն՝ հաղթող նախագծերին գումարներ կհատկացվեն կոնկրետ ուղղության համար նախատեսված սահմանաչափի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են 18 տարեկան և բարձր տարիքի օտարերկրյա քաղաքացիներից, արտասահմանյան առևտրային ընկերություններից և արտասահմանյան ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպություններից։ Մրցույթին կարող են մասնակցել նաև հայտատուներ Հայաստանից։
Դրամաշնորհները տրամադրվում են խաղարկային (ներառյալ դեբյուտային, հեղինակային և փորձարարական ֆիլմերի), ոչ խաղարկային, գիտահանրամատչելի ֆիլմերի և անիմացիոն նախագծերի արտադրության համար:
Միևնույն ժամանակ նախագծերը կարող են նվիրված լինել թեմաների լայն շրջանակի, այդ թվում՝ ազգային ժառանգությանը, Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին, երկրների զարգացման մեջ ներդրում ունեցած անհատների, ավանդական արժեքներին և հասարակության արդիական խնդիրներին:
Մրցույթին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: