https://arm.sputniknews.ru/20261112/qaghaqakan-tshashaki-harc-che-hajastany-lsum-e-hravirel-zhvoghvovrdavarutjan-nahanji-temajvov-109270955.html
Քաղաքական ճաշակի հարց չէ․ «Հայաստանը» լսում է հրավիրել ժողովրդավարության նահանջի թեմայով
Քաղաքական ճաշակի հարց չէ․ «Հայաստանը» լսում է հրավիրել ժողովրդավարության նահանջի թեմայով
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ վերջին տարիներին կալանքի կիրառման հաճախականությունը կրկնապատկվել է, կան մարդիկ, որոնք ՔԿՀ-ներում դատավճռին սպասում են անգամ… 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T14:21+0400
2026-11-12T14:21+0400
2026-11-12T14:21+0400
ինքնասպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/03/95383971_0:0:1500:844_1920x0_80_0_0_f49d22abe35bb6251b3b8faa673cfeae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 16-ին՝ 11։00-ին, հրավիրել է լսումներ «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։Հայտարարության նախագիծը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։Նրա խոսքով՝ լսումների առիթը ՀՀ-ում խորացող ժողովրդավարության նահանջն ու ճգնաժամն են, երկրում տիրող ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը, և ավտոկրատիան, որը վերածվել է երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի։«Սա ոչ թե քաղաքական ճաշակի կամ աչքաչափով գնահատականներ են, այլև այսպիսի գնահատականներ հնչեցնում են մի շարք միջազգային կազմակերպություններ»,- նշեց Գալստյանը՝ մի շարք օրինակներ և միջազգային կառույցների գնահատականներ ներկայացնելով։Գալստյանն ընդգծեց Հայաստանում կալանքի չափազանցված կիրառման մասին։ Նրա խոսքով՝ 4 տարում խափանման միջոցի կիրառման թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 2599-ին։ Ըստ նրա՝ մարդիկ կան, որոնք 5-6 տարի ՔԿՀ-ներում սպասում են դատավճռի անթույլատրելի պայմաններում։«Միայն 2025թ․ 24 մահ է գրանցվել և 8 ինքնասպանություն, որը վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ 2026թ․ -ին արդեն ունենք 4 մահվան դեպք, որն ուղղակի անտանելի է։ Սա պատկեր է, որը չի կարող խոսել ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության մասին»,- նշեց Գալստյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում գրանցված մահվան դեպքերի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/03/95383971_92:0:1425:1000_1920x0_80_0_0_7620652bcdcc3352979e5251fc8ce8e8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնասպանություն
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ վերջին տարիներին կալանքի կիրառման հաճախականությունը կրկնապատկվել է, կան մարդիկ, որոնք ՔԿՀ-ներում դատավճռին սպասում են անգամ 5-6 տարի։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 16-ին՝ 11։00-ին, հրավիրել է լսումներ «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։
Հայտարարության նախագիծը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ լսումների առիթը ՀՀ-ում խորացող ժողովրդավարության նահանջն ու ճգնաժամն են, երկրում տիրող ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը, և ավտոկրատիան, որը վերածվել է երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի։
«Սա ոչ թե քաղաքական ճաշակի կամ աչքաչափով գնահատականներ են, այլև այսպիսի գնահատականներ հնչեցնում են մի շարք միջազգային կազմակերպություններ»,- նշեց Գալստյանը՝ մի շարք օրինակներ և միջազգային կառույցների գնահատականներ ներկայացնելով։
Գալստյանն ընդգծեց Հայաստանում կալանքի չափազանցված կիրառման մասին։ Նրա խոսքով՝ 4 տարում խափանման միջոցի կիրառման թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 2599-ին։ Ըստ նրա՝ մարդիկ կան, որոնք 5-6 տարի ՔԿՀ-ներում սպասում են դատավճռի անթույլատրելի պայմաններում։
«Միայն 2025թ․ 24 մահ է գրանցվել և 8 ինքնասպանություն, որը վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ 2026թ․ -ին արդեն ունենք 4 մահվան դեպք, որն ուղղակի անտանելի է։ Սա պատկեր է, որը չի կարող խոսել ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության մասին»,- նշեց Գալստյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում գրանցված մահվան դեպքերի մասին։