Այդ հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցականների հիջաբի հարցն է. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։

Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։

Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցականների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment