Նոյեմբերի 13-ից 4-6 աստիճանով կտաքանա (PAN.am)

Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Երևանում ևս նոյեմբերի 12-15-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի գիշերային և առավոտյան ժամերին Երևանում սպասվում է անձրև։

Նոյեմբերի 10-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +8․․․+10 աստիճան, նոյեմբերի 15-ին՝ +11․․․+13 աստիճան:

Leave a comment