Պերուի Կալյաո նավահանգստային քաղաքում բացվել է Հռոմի պապ Լեւոն 14-րդի՝ աշխարհում ամենամեծ հուշարձանը։
Տասը մետր բարձրություն ունեցող արձանը, որը տեղադրված է չորս մետրանոց պատվանդանի վրա, բացվել է Խաղաղ օվկիանոսի ափի մոտ զբոսայգում՝ պապի ժամանումից ընդամենը 48 ժամ առաջ։
Տեղացի քանդակագործներ Ռաֆայել Գուտիերեսը և Դեւի Վոնգն աշխատանքի վրա ծախսել են 45 օր։ Այն պատրաստված է պողպատից, ապակեմանրաթելից և խեժից, իսկ արտաքին շերտը պատված է մարմարը նմանակող նյութով։
Հռոմի պապ Լևոն XIV-ի հովվական այցը Պերու տեղի կունենա նոյեմբերի 11-ից 16-ը։ Այն կեզրափակի նրա առաջին շրջագայությունը Լատինական Ամերիկայում, որի ընթացքում նա այցելել է նաև Ուրուգվայ և Արգենտինա։ Պապը, ում աշխարհիկ անունը Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, ունի Պերուի քաղաքացիություն (բացի ամերիկյան և վատիկանյան քաղաքացիություններից), քանի որ 20 տարի ապրել և աշխատել է Պերուում։ Նա այնտեղ սկսել է իր գործունեությունը որպես միսիոներ, իսկ հետագայում ութ տարի ծառայել է որպես Չիկլայոյի եպիսկոպոս։ 2020-2021 թվականներին՝ COVID-19 համավարակի թեժ շրջանում, նա ծառայել է որպես Կալյաոյի թեմի առաքելական կառավարիչ։