Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ռուսաստանի հետ անմիջական երկխոսության անհրաժեշտության մասին՝ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ավելի վաղ կայացած հեռախոսազրույցն անվանելով «լավ և անմիջական»։
«Եթե ցանկանում ենք բանակցությունների մաս կազմել, չենք կարող լռել և անցնել ձայնն անջատելու ռեժիմին։ Մենք պետք է անմիջականորեն խոսենք ռուսների հետ»,- ասել է Ստուբը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ նա ՌԴ նախագահին բնութագրել է որպես «շատ խորաթափանց, վերլուծական մտածողությամբ օժտված, շատ լավ պատրաստված և զրույցի ընթացքում չափազանց հանգիստ» մարդու։ Ստուբի խոսքով՝ Պուտինը «միանշանակ կարողանում է լսել»։ Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։