Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին, մարվել՝ 15։36-ին։
«Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ՆԳՆ-ից։