Հայ շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր՝ բաժանելով 2-4-րդ հորիզոնականները


ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ շախմատիստ, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում։


Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։


Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր՝ բաժանելով 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։


Հայ շախմատիստը հաջող է հանդես եկել նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում՝ զբաղեցնելով մրցանակային 4-րդ հորիզոնականը։


Կայծակնային շախմատի առաջնությունում միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 9 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը։


Առաջնությանը մասնակցած հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը վաստակել է 8,5 միավոր և զբաղեցրել 13-րդ հորիզոնականը։


Leave a comment