Իրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերին

Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությունը։

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանի և թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել թանգարանում՝ ծանոթանալով միջնադարյան ձեռագրական հարուստ ժառանգության բացառիկ նմուշներին։ Պատվիրակությունն այցելել է նաև Վերականգնման բաժին, ծանոթացել ձեռագրերի՝ այդ թվում պարսկերեն մատյանների, պահպանման ու վերականգնման աշխատանքներին։

Այցի ավարտին քննարկվել են հայ-իրանական կրթամշակութային կապերի ամրապնդման և գրավոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Leave a comment