«Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում և հայտնաբերել օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի՝

– արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– դրսի դուռը բացվել է անմիջապես արտադրամասի մեջ, որը գտնվում է սուպերմարկետին կից և որտեղից ներս ու դուրս են տարվում սուպերմարկետին վերաբերող բոլոր տեսակի սննդամթերքները, ինչպես նաև տնտեսական ապրանքները,

– պատերի մակերևությների որոշ հատվածներ վնասված են եղել, չեն ունեցել հարթ մակերես,

– առաստաղն ունեցել է վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

Հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՍԱՏՄ

Leave a comment