Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոցիստեռնը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոցիստեռնը գլխիվայր մասամբ հայտնվել է դաշտում, և սկսվել է բենզինի արտահոսք։
Փրկարարները դադարեցրել են բենզինի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Բենզին տեղափոխող ավտոցիստեռնը հաշվառված է «Ֆլեշ» ընկերության հաշվեկշռում։