Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Սենեգալի մայրաքաղաք Դակարում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սուրեն Կատվալյանը (65 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակիչում Կատվալյանը մեծ առավելությամբ հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիրին: Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: Երկրորդ ռաունդում եգիպտոսցի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչում նա կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ:
Պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով՝ բռնցքամարտ, լող, աթլետիկա և թաեքվոնդո մարզաձևերում։