«Միասնաբար՝ հանուն Արցախի». Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների ազատ արձակման, արցախահայության վերադարձի իրավունքի

«Ազգային ճակատ». Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում տեղի է ունեցել «Միասնաբար՝ հանուն Արցախի» խորագրով հանրահավաքը՝ ի պաշտպանություն հայ գերիների ազատ արձակման, արցախահայության վերադարձի իրավունքի և արցախյան ընտանիքների արդարության վերականգնման:

Մասնակիցները լուռ երթով շարժվել են դեպի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ անցկացվել է մոմավառություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment