Արգելքը պահպանվում է. Սամվել Ալեքսանյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Բաժանորդագրվել

Նման դեպք էր եղել նաև 2024 թվականի հոկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է 168.am–ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալեքսանյանը նոյեմբերի 8-ին Երևան–Մոսկվա չվերթով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, սակայն օդանավակայանում ռուս սահմանապահները նրան շուրջ 6 ժամ պահել են, ստուգումներ անցկացրել, ապա արգելել մուտքը երկիր։

Ըստ 168.am-ի՝ նույն ինքնաթիռում է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 9–ին նույնպես Սամվել Ալեքսանյանին թույլ չէին տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ որոշակի բիզնես գործունեության պատճառով։

Leave a comment