Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են որոշակի արդյունքներ տալ․ Ռուբիո

Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են որոշակի արդյունքներ տալ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցում․ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախքան հետպատերազմյան կարգի հաստատման փուլին անցնելը, պետք է լուծվի բուն հակամարտությունը։ Նման քննարկումներն արդեն ընթացքի մեջ են։ Որքան հասկանում եմ՝ նախագահին այս մասին զեկուցվել է անցած հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Կան որոշ նախնական առաջարկներ, սակայն վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել»,- հայտարարել է Ռուբիոն։

«Վաղը Աբու Դաբիում, որտեղ կլինեն Ջարեդն ու Սթիվը, որոշակի առաջընթաց միգուցե գրանցվի։ Կարծում եմ՝ նրանք արդեն ճանապարհին են»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Leave a comment