«Քո սիրտը դադարեց բաբախել, բայց դու շարունակում ես ապրել». 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Մկրտչյանի անմահանալու օրն

«Քո սիրտը դադարեց բաբախել, բայց դու շարունակում ես ապրել». 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Մկրտչյանի անմահանալու օրն

Այսօր 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Մկրտչյանի անմահանալու օրն է։ 

Պատերազմի ավարտին զուգահեռ Հայկի սիրտը դադարեց բաբախել…

Հայկի քույրը՝ Արևիկը, նշում է՝ այն պահին, երբ բոլորը սպասում էին պատերազմի ավարտին, իրենց ընտանիքի համար սկսվեց մի պատերազմ, որը երբեք չի ավարտվելու՝ կարոտի, ցավի ու առանց Հայկի ապրելու պատերազմը…

«Ժամանակն անցնում է, բայց սիրտը չի սովորում բացակայությանը։ Ամեն օր նույն կարոտն է, նույն չասված խոսքերը, նույն անհնարին ցանկությունը՝ գոնե մեկ անգամ էլ տեսնել, գրկել ու լսել ձայնդ…

Դու մնացիր այնտեղ՝ հավերժ երիտասարդ, իսկ մենք մնացինք այստեղ՝ քեզ հավերժ սպասող ու կարոտող։

Իմ Հայկ, քո սիրտը դադարեց բաբախել, բայց դու շարունակում ես ապրել մեր սրտերի ամեն զարկի մեջ»,- նշել է Արևիկը։

Leave a comment