ՀՀ–ն նախ պետք է հանրաքվե անցկացնի, նոր միայն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի. Պանկին

https://arm.sputniknews.ru/20261109/hhn-nakh-petq-e-hanraqve-anckacni-nvor-miajn-em-in-andamakcelu-hajt-nerkajacni-pankin-109097707.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/1e/44487651_197:0:2928:2048_1920x0_80_0_0_56a7bab1b9370aef40e1fff8fc1cc902.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի դիվանագետը վստահ է Եթե ​​հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն ոչ մեկին չի հետաքրքրի:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտ ներկայացնելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Եվրոպական միությունում տեղ փնտրելը, որը նախաձեռնել է Փաշինյանի թիմը, հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու իրական օգուտներն օգտագործվում են այլ ինտեգրացիոն միավորում անցնելու եթերային գաղափարն առաջ մղելու համար»,-նշել է ռուս դիվանագետը։

Պանկինի կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որի ժամանակ Հայաստանի ժողովուրդը կարտահայտեր իր կամքը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, ինտեգրման իր հետագա ուղղության հարցում։

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո նոր պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, և ոչ թե հակառակը, ինչը վերջերս հրապարակավ պնդում է Հայաստանի ղեկավարությունը», -ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նա պարզաբանել է, որ եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն որևէ մեկին հետաքրքրիր չի լինի։

«Ըմբռնելու համար այն ակնհայտ առավելությունները, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և հնարավոր կորուստները, որոնք կլինեն ինտեգրման կապերի խզումից, հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»,-հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նա հստակեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասները կանխելու նպատակով։

«Արդյո՞ք դա կիրականացվի, կախված է ՀՀ ղեկավարության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու պատրաստակամությունից»,-նշել է Պանկինը:

Նա հայտնել է, որ առայժմ Մոսկվայում Երևանից կառուցողական ազդանշաններ չեն ստացել այս հարցի հետ կապված։

Leave a comment