Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է.

Փետրվար 14,2026 21:10

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին։

Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուցելով։

Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment