Փետրվար 14,2026 21:10
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին։
Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուցելով։
Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)