Հայաստանում 63–72 տարեկան թոշակառուներին սեփական բիզնեսը սկսելու համար կտրամադրվի մինչև 2 միլիոն դրամ

Կառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։

Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 մլն դրամ է։ Ծրագիրը նախատեսված է առնվազն 400 անձի համար՝ ուսումնական մասով, և նրանցից ընտրված 200 անձի համար՝ արդեն ֆինանսավորման տրամադրման մասով։ Բյուջեն ընդհանուր առմամբ 400 մլն դրամ է։

Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ Մեկ տարվա աշխատանքի արդյունքում կփորձեն ամփոփել տվյալները, գնահատել ծրագրի արդյունավետությունը և հասկանալ ծրագրի իրականացման մասով հետագա քայլերը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին․ ասաց․ «Մենք կարծում ենք՝ այս տարիքի մեր սիրելի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ, և շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Մենք խնդիր ունենք այս քաղաքական ուղերձը հղելու, որ 63 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա առջևում, և դա պետք է կառուցել հագեցած և բովանդակային տրամաբանությամբ»։

AraratNews.am

Leave a comment