Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը
12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային: Չի կարող ալիևյան պարտադրված սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը, չի կարող ՀՀ և մեր երեխաների ապագան չհետաքրքրել բժիշկներին և դասախոսներին, դերասաններին և երաժիշտներին, տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետներին և ուսանողներին, վարորդներին և շինարարներին…
Բազմիցս նշել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Երբեք որևէ կուսակցության չեմ անդամակցել և չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքներին: Միշտ քմծիծաղով եմ վերաբերվել նաև պաթոսին, այդ իսկ պատճառով որևէ կոչ չեմ անելու միանալ կամ չմիանալ այդ հայտարարությանը: Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի և մարդ, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ պաշտոնի հավակնություն, պարզապես ուզում եմ ապրել Հայաստանում, ոչ թե՝ «արևմտյան Ադրբեջանում»:
Ընտրությունը Ձերն է…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: