Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի ժանդարմերիան հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի վեց փորագրանկարները, որոնք գողացվել էին Ֆրանսիայի հարավում՝ Մուժեն գյուղի ռեստորաններից մեկից։ Այս մասին հայտնում է ici ռադիոկայանը։
«Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մուժենում գողացված՝ Պիկասոյի վեց փորագրանկարները հայտնաբերվել են»,- իրավապահներին հղում անելով՝ հաղորդում է ռադիոկայանը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փորագրանկարները գողացվել էին գյուղի կենտրոնում գտնվող «Ամանդյե» ռեստորանից։
Հանցագործները երեքն են եղել․ նրանցից երկուսը՝ գլխարկներով և ձեռնոցներով, ներխուժել են հաստատություն, իսկ երրորդը մեքենայով սպասել է դրսում։ Կողոպուտը տևել է շուրջ 15 րոպե։