ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ նախատեսում է քվեարկել Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի հարցով, և հանրապետական անդամները նույնպես մտադիր են աջակցել նախաձեռնությանը. հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Հանրապետական կուսակցության աղբյուրներին։
Նախկինում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի քննարկում Հեգսեթի հրաժարականը՝ ընդգծելով, որ նա գերազանց է կատարում իր պարտականությունները։ Մինչ այդ «CBS News»-ը հաղորդել էր, որ նախագահը խորհրդականների հետ քննարկում է Հեգսեթի պաշտոնավարման շարունակման նպատակահարմարությունը՝ Հանրապետական կուսակցության միջանկյալ ընտրություններում պարտության ֆոնին։
Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն՝ Կենտուկիի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Մասին ասել է, որ նախատեսում է քվեարկություն սկսել Հեգսեթի իմպիչմենտի հարցով, երբ Կոնգրեսը գումարվի հաջորդ շաբաթ»։ Հանրապետական կուսակցության բազմաթիվ աղբյուրներ ասել ակնկալում են, որ քվեարկությունը հաջող կլինի:
Հանրապետական աղբյուրները նաև նշել են, որ Պենտագոնի ղեկավարը չափազանցրել է ԱՄՆ-ի կարողություններն Իրանի դեմ հակամարտության մեջ, չնայած այն հանգամանքին, որ հարձակումները չէին տալիս սպասվող արդյունքները։
Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում ամերիկացիներն ընտրել էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների: CNN-ը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում: Bloomberg-ը կանխատեսում է, որ կուսակցությունը կարող է նաև վերահսկողություն ձեռք բերել Սենատի նկատմամբ՝ ապահովելով առնվազն 51 տեղ: